Jump to content

Ալեքսանդրոս Կումունդուրոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալեքսանդրոս Կումունդուրոս
հուն․՝ Αλέξανδρος Κουμουνδούρος
Հունաստանի վարչապետ
 
Կուսակցություն՝ Հունաստանի ազգայնական կուսակցություն
Կրթություն՝ Աթենքի համալսարան
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և դիվանագետ
Ազգություն Հունաստան Հունաստան
Դավանանք քրիստոնեություն
Ծննդյան օր 1817[1]
Ծննդավայր Կամպոս
Վախճանի օր փետրվարի 26 (մարտի 10), 1883
Վախճանի վայր Աթենք, Հունաստան
Թաղված Աթենքի առաջին գերեզմանատուն[2]
Քաղաքացիություն  Հունաստան
 
Ինքնագիր Изображение автографа

Ալեքսանդրոս Կումունդուրոս (հուն․՝ Αλέξανδρος Κουμουνδούρος, 1817[1], Կամպոս - փետրվարի 26 (մարտի 10), 1883, Աթենք, Հունաստան), հույն քաղաքական գործիչ և դիվանագետ, Հունաստանի ազգայնական կուսակցության անդամ։

1865 թվականից՝ Հունաստանի թագավորության վարչապետ։ Համարվում է հույն ռազմական գործիչ և գեներալ Կոնստանտինոս Կումունդուրոսի և Հունաստանի քաղաքագետ Սպիրիդոն Կումունդուրոսի հայրը։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1817 թվականի նոյեմբերի 20-ին Հունաստանի հարավում գտնվող Կամպոս գյուղում։ Ավարտել է Աթենքի պետական համալսարանը և ստացել է դիվանագետի որակավորում։

1850 թվականից Ալեքսանդրոս Կումունդուրոսը Հունաստանի խորհրդարանի անդամ է, որը շուտով աչքի է ընկնում իր հռետորական տաղանդով։ 1855 թվականին նա եղել է պալատի նախագահ և ապա որոշ ժամանա զբաղեցրել ֆինանսների նախարարի պաշտոնը։ Հեղափոխությունից հետո նա դարձել է Հունաստանի թագավորության արդարադատության նախարար, կրոնական գործերի նախարար, կրթության նախարար և վերջում՝ ներքին գործերի նախարար։

1865 թվականի մարտի 14-ին Կումունդուրոսը առաջին անգամ դարձել է կառավարության ղեկավար՝ ընտրվելով Հունաստանի վարչապետ։ Դրանից հետո նա դարձել է երկրի վարչապետ ևս յոթ անգամ։

Մահացել է 1883 թվականի փետրվարի 26-ին մայրաքաղաք Աթենքում։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Enciclopedia Sapere (իտալ.)De Agostini Editore, 2001.
  2. Find A Grave — 1996.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսանդրոս Կումունդուրոս» հոդվածին։